Գիտնականներն առաջին անգամ կարողացել են հաստատել, որ լուսնային ցիկլը իսկապես անդրադառնում է մարդու ինքնազգացողության վրա, ինչը դրսեւորվում է լիալուսնի ժամանակ քնի խանգարումներով: Այդ հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում:
Գիտնականները հետեւել են տասնյակ մարդկանց ուղեղի աշխատանքին, որոնք մի քանի օր անցկացրել են լաբորատորիայում, որտեղ պատուհաններ ու ժամացույցներ չեն եղել: Երբ հետազոտության մասնակիցները քնում էին, նեյրոֆիզիոլոգները գնահատել են քնի խորությունը եւ հետեւել նրանց նեյրոնների ակտիվությանն ու աչքերի շարժումներին: Իրենց բազմաթիվ բարդ հետազոտությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդիկ ամենավատը քնում են լիալուսնի ժամանակ:
Էքսպերիմենտների արդյունքում պարզվել է, որ լիալուսնի ժամանակ մարդիկ միջինում 20ր պակաս են քնել եւ 5ր ավել են ծախսել քուն մտնելու վրա, քան սովորական օրերին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























