Պարբերաբար կանեփ ծխող դեռահասները անգամ չեն էլ կասկածում, որ վնասում են իրենց ուղեղը՝ մեծացնելով շիզոֆրենիայի զարգացման վտանգը, հայտնում է The Daily Mail-ը: Հատկապես վտանգի տակ են այն մարդիկ, ովքեր հակված են հոգեկան խանգարումների:
Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցից Ասաֆ Քելլերը ենթադրում է, որ եթե երիտասարդ մարդը թմրանյութ է օգտագործել, ապա այդ «փորձի» հետեւանքը կարող է զգալ հասուն տարիքում:
Օրինակ՝ 20 օրվա ընթացքում երիտասարդ մկներին ենթարկել են մարիխուանայի ակտիվ իմացության ազդեցությանը՝ ցածր կոնցենտրացիայով: Այնուհետեւ կրծողներին վերադարձրել էին ավանդական միջավայր, գրում է MedDaily.ru-ն:
Պարզվել է, այս ընթացքում մկների ուղեղի ակտիվությունը հակվել է շեղումների կողմը, որոնք բնորոշ են շիզոֆրենիայով տառապողներին:
Բայց նման օրինաչափությունը գործել է միայն դեռահաս կրծողների պարագայում: Հասուն մկների ուղեղի վրա միացությունն ազդեցություն չի գործել:





























