Հյուսիսային բեւեռի տեղում այժմ կարելի է լիճ տեսնել: Սակայն իրականում վիճակն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է: Ապրիլին գրանցվել են թվով 9-րդ ռեկորդային բարձրությամբ ձյան տեղումները, սակայն մայիսին ջերմաստիճանն այնքան է բարձրացել, որ ձյան ծածկույթի կեսը հալվել է: Հուլիսին ջերմաստիճանը 1-3 աստիճանով գերազանցել է նորման, ինչի արդյունքում հալվել է նաեւ մնացած ձյունը, գրում է Gizmodo-ն:

Հարկ է նշել, որ Հյուսիսային բեւեռն առաջին անգամը չէ, որ հալվում է` լճի վերածվելով: Սակայն վերջին տասնամյակների ընթացքում ամռանը հալվող ձյան զանգվածը շատ ավելին է, քան ձմռանը սառչող ջրինը: Գիտնականները կարծում են, որ հավերժական սառույցների հալվելու պատճառը գլոբալ տաքացումն է, փոխանցում է Lookatme.ru-ն:

ԱՄՆ եւ Չինաստանի գիտնականները կանխատեսում են, որ 2054-2058թթ որեւէ սեպտեմբեր ամսվա ընթացքում 25 հազար տարվա ընթացքում առաջին անգամ ամբողջ սառույցը կհալվի: