Մարդու  հասակը կապ ունի  քաղցկեղի սպառնալիքը մեծացնող մի շարք գործոնների հետ՝ գեները, սնունդը,  արտաքին միջավայրի ազդեցությունը: Այս ամենն ազդում է մանկությունից, երբ սկսվում է հասակի աճը, գրում է USA Today-ը: Վերջին ուսումնասիրություններում վերլուծության են ենթարկվել 50-79 տարեկան 21000 կանանց տվյալները՝ նույն եւ ավելի ինվազիվ քաղցկեղով:

Հիմնական գաղափարն այն է, որ բարձր հասակ ապահովող գենետիկական որոշ առանձնահատկություններ կարող են նաեւ քաղցկեղ առաջացնել: Բարձրահասակ մարդիկ մարմնում ունեն շատ բջիջներ, օրգանները խոշոր են: Այսպես, վտանգը մեծանում է յուրաքանչյուր հավելյալ 10 սմ-ի հետ, ասվում է Եշիվի համալսարանի զեկույցում, հաղորդում է MedDaily.ru-ն:

Մասնավորապես մելանոմայի, կրծքի, ձվարանների, հաստ աղիքի  քաղցկեղի վտանգը 13-17% է, իսկ երիկամների, վահանագեղձի, արյան եւ ուղիղ աղիքինը՝ 23-29%:

Սակայն ըստ անկախ հետազոտությունների, բարձր հասակը պաշտպանում է կաթվածներից եւ սրտային հիվանդություններից:  Ամբողջ աշխարհում հասակը բարձրացել է  XIX դարում: պատճառը սննդի եւ հիգիենայի բարելավումն էր: