Ֆրանսիացի բլոգերները պահանջում են Ֆրանսիայի նախկին «առաջին տիկին» Կարլա Բրունի-Սարկոզիից հետ վերադարձնել փողերը, որոնք 2011 թվականին Ելիսեյան պալատը հատկացրել է նրա համար կայք ստեղծելու համար: Խոսքը 410 հազար եվրոյի մասին է:

Ներկայումս համապատասխան հանձնագիրը համացանցում ստորագրել է ավելի քան 50 հազար մարդ, որը լայն քննարկում է առաջացրել սոցիալական ցանցերում: Բրունիի կայքը նվիրված է հումանիտար նախագծերին, որոնց նա մասնակցել է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ.-ը:

Հատկանշական է, որ տրամադրված պետական միջոցների առնչությամբ առարկություններ չեն ներկայացրել ստուգող մարմինները, սակայն շարքային ֆրանսիացիների համար, որոնք ստորագրել են հանձնագիրը, գումարը բավական բարձր է թվում: Նրանք դիմել են Նիկոլա Սարկոզիի կնոջը՝ պահանջելով վերադարձնել գումարները եւ դրանք ուղղել բարեգործական նպատակների: