Նյու Յորքի եւկու հիվանդանոցների՝ Harlem Hospital-ի եւ Lincoln Medical Center-ի բժիշկները հուլիսի 24-ից սկսած սկսել են ավելորդ քաշից բողոքող իրենց հաճախորդների համար մրգերի ու բանջարեղենի դեղատոմսեր գրել, հաղորդում է Health News Florida-ն:

Այսպիսով, Նյու Յորք նահանգը միացել է համազգային ծրագրին, որը նախաձեռնել է  Wholesome Wave կազմակերպությունը Մասաչուսեթսի, Մենի, Քալիֆորնիայի եւ Ռոդ Այլենդի նահանգներում: Ծրագիրը կոչված է ավելի առողջ դարձնել խոցելի խավերի սննդակարգը, առաջին հերթին նրանցը, որոնք տառապում են ավելորդ քաշից՝ նրանց հասցնելով թարմ մրգեր ու բանջարեղեն: Ներկայումս ծրագրում ընդրկված են 7 նահանգներ, հաղորդում է «ՄեդՆովոստին»:

Թարմ մրգերի ու բանջարեղենի դեղատոմսեր ստացած հիվանդները կարող են դրանք փոխել Health Bucks կուպոններով, որոնք ընդունվում են բոլոր ֆերմերային խանութներում: