Լիբիական Բենղազի քաղաքում գտնվող «Ալ Կուիֆիյա» բանտից  հուլիսի  27-ին ավելի քան հազար բանտարկյալներ են փախչել:

Բանտը նաեւ գրոհի է ենթարկվել դրսից: Բանտի վարչակազմին օգնության հասած  ուժերին հրահանգվել է չկրակել:

Փախուստի դիմածները հիմնականում սովորական քրեական հանցագործներ են, նրանց մեջ կան նաեւ Քադաֆիի ռեժիմի հետ համագործակցության համար դատապարտվածներ: