Ռուսաստանում արգելք է դրվել ուկրաինական «Ռոշեն» հրուշակեղենի վաճառքի վրա: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հիմնվելով «Ռոսպոտրեբնադզորի» հաղորդագրության վրա:
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշենկոն հայտարարել է, որ Մոսկվայի առեւտրի կետերից վերցված «Ռոշենի» արտադրանքի քննությունը ցույց է տվել, որ դրանք չեն համապատասխանում համապատասխան ցուցանիշներին։ Մասնավորապես՝ «Ռոշենի» կաթնային շոկոլադի պարունակության մեջ հայտնաբերվել է «բենզապիրեն» նյութ։
«Որակի եւ անվտանգության պահանջները խախտվել են։ Կան հիմքեր՝ խոսելու մեր օրենսդրության եւ օգտագործողների իրավունքների համակարգված խախտումների մասին»,-ասել է Օնիշենկոն։
Նշենք, որ Հայաստանում «Ռոշենի» բացառիկ ներկայացուցիչը «Մեգաֆուդ» ընկերությունն է, որի կենտրոնական գրասենյակը «Սուրմալու» տոնավաճառում է:




























