Հայ ոստիկանները կօգնեն իրենց ռուս գործընկերներին՝ ձմեռային օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու հարցում: Դրա համար Սոչի կմեկնեն Հայաստանի ոստիկանության մի շարք աշխատակիցներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, երկու երկրների իրավապահ գերատեսչությունների միացյալ կոլեգիայի նիստում հայտնել է Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը:

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել են Օլիմպիադայի անվտանգության ապահաովման հարցը եւ պայմանավորվել, որ Հայաստանի ոստիկանության առավել փորձառու աշխատակիցները կգործուղվեն Սոչի եւ մեզ գործնական աջակցություն կցուցաբերեն հնարավոր սպառնալիքների դեպքում»,-ասել է Կոլոկոլցեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իր հերթին, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ վերջին ժամանակներս Ռուսաստանի ՆԳՆ-ն եւ Հայաստանի ոստիկանությունը արդեն սոսկ չեն համագործակցում, այլ փաստացի միասին են աշխատում:

«Բացի տեղեկատվությունից, մենք պատրաստ ենք օգնել նաեւ կոնկրետ աշխատակիցներով, որպեսզի մեր ներդրումն ունենանք Սոչիի օլիմպիադիայի անվտանգության ապահովման հարցում»,-ասել է Գասպարյանը: