Անցած օրերի ընթացքում աֆղանական մի քանի նահանգներում երկրի անվտանգության ուժերը ոչնչացրել են առնվազն 19 գրոհայինների:
Ինչպես այսօր հաղորդել է ՆԳՆ ներկայացուցիչը, Կունար, Նանգարհար, Քունդուզ, Զաբուլ, Գազնի, Հերատ եւ Գելմեդ նահանգներում իրականացված գործողությունների ընթացքում ISAF զորքերն առգրավել են նաեւ մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ նյութեր: Բացի այդ, Ուրուզգան, Լոհար, Հերատ եւ Պակտիա նահանգնեում չեզոքացվել են 7 ինքնագործ պայթուցիկ սարքեր, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ, ինչպես հաղորդել է «Պաժվոկ» տեղեկատվական գործակալությունը, Պակիստանի սահմանամերձ Պակտիա նահանգում իրականացված ավիահարձակման արդյունքում սպանվել են «Թալիբան» շարժման 65 գրոհայիններ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Աֆղանստանի զինված ուժերի ներկայացուցիչը: Վերոհիշյալ գործողության նպատակը թալիբներին ոչնչացնելն էր:





























