Հայաստանի Հանրապետությունն ու Ավստրալիայի կառավարությունը  հարկային հարցերում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կկնքեն: Համաձայնագիրը կնքելու առաջարկությամբ հանդես է եկել ավստրալիական կողմը, իսկ դրան թույլտվություն տալու հարցը ներառվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում:

Ըստ համաձայնագրի նախագծի` կողմերը միմյանց կօժանդակեն հարկեր հավաքագրելիս, կարգ կմշակեն համատեղ ստուգումներ իրականացնելու համար:

Նմանատիպ միջկառավարական համաձայնագրեր գործում են որոշ ԱՊՀ անդամ պետություններ հետ: Ներկայումս համաձայնեցման փուլում է գտնվում նմանատիպ համաձայնագիր նաեւ Արգենտինայի կառավարության հետ: