Լոս Անջելեսի առաջին ատյանի դատարանում սպանության եւ առեւանգման մեղադրանք է առաջադրվել 34-ամյա հային, ով ծրագրել է իր նույնասեռական բոյֆրենդի դաժան սպանությունը` ապահովագրական գումար ստանալու համար կյանքի ապահովագրության պոլիսով:
«Glendale News-Press»-ը գրում է, որ դատախազները պնդում են, որ Հովհաննես Մասկովյանը իր եղբոր` Խաչիկ Մասկովյանի եւ երրորդ ամբաստանյանլի` 19-ամյա Նազարեթ Բոյանջյանի հետ ծրագրել է իր նախկին բոյֆրենդ Ջոշուա Ուեսթի սպանությունը, որն ապրիլի 24 –ին ծեծի, վրաերթի է ենթարկվել եւ թողել են, որ մահանա:
Երեք տղամարդկանց սպանության եւ առեւանգման փորձի մեղադրանք է առաջադրվել: Դատախազությունը սկզբում 29-ամյա Խաչիկ Մասկովյանին մեղադրել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանության մեջ` համարելով, որ պատճառն այն է, որ Ուեսթը միասեռական է: Սակայն հետո փոխել է մեղադրանքը` հրաժարվելով ատելության հողի վրա կատարված հանցագործությունից:





























