Ղրղըզստանի Թալասի մարզում տեղի մոտ 100 բնակիչներ հարձակվել են Թմրանյութերի վերահսկողության պետական ծառայության աշխատակիցների օպերատիվ խմբի վրա, ծեծել նրանց եւ կոտրել գերատեսչությանը պատկանող ծառայողական երկու մեքենան:
Այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին Ղրղզըստանի ԹՎՊԾ-ում հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Կարա Բուրինի շրջանի Կոկ Սայ գյուղի կիսակառույց տնից գերատեսչության ներկայացուցիչների կողմից 8 կգ մարիխուանա առգրավելու ժամանակ: Ըստ աշխատակիցների՝ դրանից հետո դեպքի վայրում սկսել են հավաքվել տեղի բնակիչները, որոնք կասկածյալի գլխավորությամբ հարձակվել են օպերատիվ քննչական խմբի վրա եւ կոտրել վերջինիս մեքենաները:
«Առգրավված իրեղեն ապացույցները չկորցնելու եւ հարձակումից պաշտպանվելու նպատակով՝ Թալասի մարզի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցը երկու անգամ օդ է կրակել: Այնուամենայնիվ, հավաքվածները շարունակել են սպառնալ իրավապահ մարմինների աշխատակիցներին»,- վստահեցրել են ԹՎՊԾ-ում:
Տվյալ փաստով Կարա Բուրինի շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:





























