Ռիո դե-Ժանեյրոյի թաղամասերից մեկում երեքշաբթի կոյուղու պայթյունն իսկական «ցունամի» է առաջացրել, ավերելով մի քանի տներ, կան տուժածներ, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի փրկարար ծառայությունը:
Տեղական հեռուստատեսության կադրերը ցույց են տալիս, թե ինչպես Կամպո Գրանդե թաղամասում պայթած խողովակից ալիքը սրբում է իր ճանապարհին հայտնված ամեն ինչ՝ մեքենաներ, ինժեներական եւ որոշ այլ կառույցներ: Դեպքի վայրում փլատակների կույտ է գոյացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թաղամասում անջատել են էլեկտրականությունը: Հրշեջ ծառայության աշխատակիցները ջրում հայտնված բնակիչներին փչովի մակույկներով են տեղափոխում: Աղետի վայր են ուղարկվել մեծ քանակությամբ շտապօգնության մեքենաներ:





























