Նյութական վնասը, որը ուժեղ քամիներով եւ անձրեւով ուղեկցվող կայծակը պատճառել է Գերմանիային, արդեն կազմում է նվազագույնը 200 մլն եվրո: Այդ գումարը երկու ապահովագրական ընկերությունների հաշվարկների արդյունք է:

Ինչպես այսօր հաղորդել են տեղի լրատվամիջոցները, «ՎԳՖ-ֆերզիխերունգեն»-ը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն ապահովագրական վճարների գումարը կազմում է մոտ 100 մլն եվրո: Նյութական վնասը այդ չափով է գնահատել նաեւ SV SparkassenVersicherung-ը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ինչպես նշել է միավորման ղեկավար Հնաս-Յոահիմ Հաուգը, վճարումների հետ կապված հարցերը լուծելու համար կպահանջվի առնվազն մեկ ամիս: