Հարավային Քալիֆորնիայում 4 ամսական փոքրիկի ծնողներին մեղադրանք է ներկայացվել՝ երեխայի հետ դաժան վարվելու համար, ինչի արդյունքում վերջինս մահացել է: Իսրայել Սոտոն ու Ջեսիկա Քեսադան փոքրիկին թողել են փակ ավտոմեքենայում՝ կիզիչ արեւի տակ, որը կայանված է եղել հենց տան մոտ, փոխանցում է NBC News-ը: Անփույթ ծնողները փոքրիկին մեքենայի մեջ են թողել ուրբաթ երեկոյան եւ միայն մեկ օր անց երեխան՝ արդեն մահացած, հայտնաբերվել է ոստիկանների կողմից: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Ոստիկանության ներկայացուցիչ Մոնիկա Զեչը հայտարարել է, որ սա «ծայրահեղ դաժան դեպք է»: «Երեխան ավելի քան 12 ժամ մնացել է արեւի տակ՝ առանց ջրի եւ սնունդի»,-հավելել է նա:
Առաջիկայում դիահերձում կիրականացվի՝ մահվան հստակ պատճառները պարզելու համար: Երեխայի մայրը մեղադրվում է արգելված դեղամիջոցներ պահելու մեջ:
Սան Ֆրանցիսկոյի համալսարանի տվյալներով՝ վերջին տարվա ընթացքում մեքենայում փակված լինելու պատճառով ԱՄՆ-ում մահացել է արդեն 24 երեխա:





























