«ՎԿՍ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2012 թ. ընթացքում «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ տարածք է ներմուծել 6.7 տոննա ընդհանուր քաշով տրիկոտաժե գործվածք: Համաձայն կնքված պայմանագրի` նշված գործվածքների պատվերների որոշ մասը մեկ տարվա ընթացքում կարվել եւ ուղարկվել է պատվիրատուին` Hess Natur գերմանական ընկերությանը: Վերջին տարիներին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված` Hess Natur ՍՊԸ-ն ժամանակավորապես չի կարողանում ֆինանսավորել մնացած պատվերների կատարումը, ուստի անհրաժեշտություն է առաջացել «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել 6 ամսով: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում :
Նշենք, որ «ՎԿՍ Արմենիա» ընկերությունն աշխատում է օտարերկրյա ընկերությունների պատվերով`տոլինգային եղանակով: 2013թ. հունվար – մայիս ամիսներին ընկերությունն արտադրել եւ արտահանել է 288.5 մլն դրամի արտահագուստ: Ընկերությունում աշխատում են 432 մարդ, որից` 171-ը մարզերում:




























