Հնդկաստանի կառավարող Միացյալ առաջադիմական դաշինք կոալիցիան միաձայն որոշել է աջակցել հարավային Անդհրա-Պրադեշ նահանգից առանձին վարչական տարածքի անջատմանը: Այդ մասին հուլիսի 30-ին լրագրողներին հայտնել է քաղավիացիայի նախարար Աջիտ Սինգհը:
Ըստ նախարարի, նոր նահանգը կստանա Տելանգանա անվանումը եւ կդառնա Հնդկաստանի 29-րդ նահանգը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այդ ծրագրի կողմնակիցները կարծում են, թե Անդհրա-Պրադեշի հյուսիսային հատվածը, որը ենթակա առանձնացման, բավարար ուշադրության չի արժանանում նահանգի ղեկավարության կողմից եւ չի զարգանում, մինչեւ ծրագրի հակառակորդները դեմ են արտահայտվում, քանի որ նահանգի կազմի մեջ ընդգրկվելու է հարավային Հնդկաստանի խոշոր քաղաք Հայդերաբադը:





























