ԱՄՆ բանակի նախկին զինծառայող Բրեդլի Մենինգը, ով հազարավոր գաղտնի փաստաթղթեր էր փոխանցել Wikileaks կայքին, մեղավոր է ճանաչվել մի ամբողջ շարք մեղադրանքներում, որոնց համար նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: Նման վճիռ է կայացրել Մերիլենդի Ֆորթ-Միդ ռազմակայանում ռազմական տրիբունալի դատավոր, գնդապետ Դենիզ Լինդը:
Մենինգը մեղավոր է ճանաչվել առաջադրված 21 մեղադրանքներից 15-ում: Ընդ որում, նա արդարացվել է ամենածանր՝ ԱՄՆ թշնամուն տեղեկություններ հաղորդելու մեղադրանքով, որի համար նա կարող էր ցմահ ազատազրկման դատապարտվել՝ առանց ներման իրավունքի: Մենինգը մեղավոր է ճանաչվել լրտեսության եւ պետական ունեցվածքի գողության մեջ:
25-ամյա Մենինգը 2010թ. Wikileaks-ին էր փոխանցել ամերիկյան դիվանագիտության մոտ 700 հազար փաստաթղթեր:





























