ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը համաձայնել է 4,1 միլիոն դոլար վճարել կալիֆորնիացի մի ուսանողի, որը 4 օր ձեռնաշղթաներով մնացել էր ոստիկանական բաժանմունքի մենախցում, քանի որ նրա մասին մոռացել էին: Դենիել Չոնգը պնդում է, որ իրեն ջուր եւ սնունդ չեն տվել, ինչի պատճառով խմել է սեփական մեզը:

Դենիելին բռնել էին թմրաոստիկանների ստուգումների ընթացքում, սակայն չէին կալանավորել եւ մեղադրանք չէին ներկայացրել:

Հայտնաբերվելուց հետո Չոնգը հինգ օր հիվանդանոցում էր անցկացրել, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ներկայումս քննությամբ զբաղվում է արդարադատության նախարարության գլխավոր տեսուչը: Դեռ պարզ չէ, թե ինչպես է ստացվել, որ ձերբակալվածի մասին ոչ ոք չի հիշել չորս օրվա ընթացքում:

Ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներից ոչ մեկը  կարգապահական տույժի չի ենթարկվել, հայտնել է ուսանողի փաստաբանը:

Նախորդ տարի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունն ընդամենը կարճ ներողություն էր խնդրել Չոնգից: