Հարավային Կորեայի ափամերձ շրջաններում միկրոսկոպիկ ջրիմուռներ են տարածվել: Բնապահպաններն այդ երեւույթն անվանում են «կարմիր հոսք»: «Չոսոն իլբո» թերթն այսօր գրում է, որ ջրիմուռներն արագ Պուսան նավահանգստից տարածվում են դեպի հյուսիս եւ արդեն հասել են Ուլսան քաղաքի ափամերձ ջրերին:
Այժմ ձկներ եւ ծովամթերք բուծող ֆերմաներին սնանկացում է սպառնում, նշում է թերթը: Արագ բազմացող միկրոսկոպիկ ջրիմուռները մի կողմից ձկների համար վնասակար թունավոր նյութեր են արտազատում, մյուս կողմից էլ սպառում են ծովի ջրի գրեթե ողջ թթվածինը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ Կենսան Նամդո նահանգի կառավարության տվյալների` արեւելյան ափամերձ շրջանների 116 ֆերմաներում արդեն սատկել են 13,1 միլիոն ձուկ եւ ծովային այլ կենդանիներ: Վնասի չափը գնահատվում է 8,6 միլիարդ վոն (7,7 միլիոն դոլար) եւ առաջիկայոմ կարող է գերազանցել 10 միլիարդ վոնը (9 միլիոն դոլար):





























