Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում երեքշաբթի ավարտվել է զանգվածային բողոքի ցույցը, որի մասնակիցները կառավարության եւ վարչապետի հրաժարականն էին պահանջում:
Ցուցարարները կառավարությունից պահանջել են բացատրել իշխող Ժողովրդական կուսակցության նախկին գանձապահ Լուիս Բարսենասի ներկայացրած փաստերը ԺԿ-ի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ: «Միավորված ձախեր» կոալիցիայի գլխավոր համակարգող Կայո Լարան ելույթում նշել է, որ «Բարսենասի բացահայտումների լույսի ներքո կառավարությունն ու վարչապետը ոչ լեգիտիմ են դարձել եւ պետք է հեռանան, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իսպանիայի բնակչությանը ցուցարարները կոչ են արել «սաստկացնել կառավարության հրաժարականի պահանջները»:
«Միավորված ձախեր» կոալիցիայի, բնապահպանական եւ սոցիալական կազմակերպությունների կազմակերպած ցույցը տեղի է ունեցել խորհրդարանում իշխող կուսակցության ֆինանսական չարաշահումների գործի լսումներից երկու օր առաջ:





























