ՄԱԿ-ը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելքում գործող M23 խմբավորման ապստամբներին 48 ժամ է տվել զենքերը վայր դնելու համար:  Հակառակ դեպքում ՄԱԿ-ը խոստանում է զենք կիրառել նրանց դեմ:

Ապստամբների եւ ԿԴՀ-ի բանակի միջեւ ավելի վաղ բախումներ էին տեղի ունեցել հունիսին: ՄԱԿ-ի տվյալով՝ խմբավորումը ծանր սպառազինություն էր կիրառել եւ սպանել խաղաղ բնակիչների, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ի 3 հազարանոց ջոկատին ապստամբների նկատմամբ մահացու ելքով ուժ կիրառելու մանդատ էր տրամադրվել: Հարեւան Ռուանդան մեղադրվում է M23-ի ապստամբներին սատարելու համար, սակայն երկրի իշխանությունները հերքում են մեղադրանքները: