Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ Պրիպյատ գետում կարողացել է բռնել երեք լոքոների, որոնցից մեկը կշռել է 57 կիլոգրամ: Մյուսների քաշը եղել է 24 եւ 7 կիլոգրամ:

Արձագանքելով նախագահի՝ 57 կիլոգրամանոց լոքո բռնելու վերաբերյալ տարածած տեղեկությանը, փոխվարչապետ Միխայիլ Ռուսին ասել է. «Իմ հասակի»: «Սակայն ոչ քո քաշի»,-նկատել է Լուկաշենկոն, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Ես նույնքան ձկնորս եմ, որքան որ որսորդ, սակայն երբեմն հիշում եմ մանկությունս: Կնստեմ, կփորձեմ…»,-խոստովանել է բելառուս նախագահը: Նրա խոսքով՝ բոլորովին վերջերս Պրիպյատում ձուկ չկար: Սակայն այնտեղ ամեն ինչ կարգի են բերել եւ հիմա այնտեղ բավականաչափ ձուկ կա: