Ամերիկացիները կարող են Աֆղանստանում մնալ 2014թ հետո: Այս տարբերակն այժմ մշակվում է Պենտագոնում: ԱՄՆ կոնգրեսին կես տարին մեկ ներկայացվող զեկույցում ամենահավանական տարբերակը այդ երկրում 9 հազար զինվորականների մնալն է: Նրանք զբաղվելու են աֆղանական պաշտպանական ուժերի ուսուցմամբ:
Սակայն Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայության հստակ չափը դեռ միայն հաշվարկվում է: ԱՄՆ-ին անհանգստացնում է, որ աֆղանական պաշտոնական ուժերը համագործակցում են գրոհայինների հետ, այդ թվում՝ «Թալիբանի», փոխանցում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Աֆղանստանից ամբողջ ռազմական կոնտինգենտի դուրսբերման տարբերակը՝ մինչեւ 2014թ ավարտը հիմնական կոնտինգենտիւ հեռանալուց հետո:
Ինչպես գրում էր The New York Times-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գնալով ավելի շատ է դժգոհում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ շփումներից: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»:
Ներկայումս Աֆղանստանում են 63 հազար ամերիկացի զինվորներ, մինչեւ 2014թ փետրվարը նրանց թիվը պետք է կրճատվի մինչեւ 34 հազարի: Մինչեւ 2014թ ավարտը ծրագրվում է երկրից դուրս բերել ամերիկյան զորքերի մեծ մասը:





























