2013-ի առաջին տարեկեսին հարավչինական Գուանդուն նահանգում իրավապահները ձերբակալել են 11 հազար 473 թմրավաճառների՝ բացահայտելով ավելի քան 10 հազար գործ։ Այս մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը։
Ոստիկաններն առգրավել են ավելի քան 5 տոննա թմրանյութ եւ բացահայտել 132 կեղծ գործարաններ, որտեղ թմրանյութեր են արտադրվել։ Գուանդուն նահանգը Չինաստանում հայտնի է որպես շրջան, որտեղ ապօրինի կերպով արտադրվում է մետամֆետամին, որը վտանգավոր սինթետիկ թմրամիջոց է։ Այն կոչվում է նաեւ «սառույց» կամ կետամին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Հակաթմրանյութային ստուգայցեր պարբերաբար իրականացվում են Չինաստանի հարավային եւ հարավ-արեւմտյան նահանգներում։ Բացի Գուանդունից, դեպի երկրի հյուսիս թմրանյութերի տեղափոխման ուղիները անցնում են Սիչուանով եւ Յուննանով։





























