Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում, այսօր՝ հուլիսի 31-ին, Հայաստանի եւ Չինաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կրթության ոլորտում համագործակցության հարցերի վերաբերյալ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տվյալ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի 2013-2014թթ. ուսումնական տարում կազմակերպել ՉԺՀ զինծառայողների ուսուցումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լ.Այվազյանը եւ ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու.Ցզինցուն:





























