Իրաքում հուլիսի ընթացքում ահաբեկիչների զոհ է դարձել 989 մարդ, հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը՝ վկայակոչելով կառավարության տվյալները։ Զոհերից 778-ը խաղաղ բնակիչներ են, 88-ը՝ ոստիկաններ, 55-ը՝ զինծառայողներ։ ՊՆ եւ ՆԳՆ տվյալներով՝ զոհվել կամ ոչնչացվել են 68 գրոհայիններ։ Վիրավորվել է ավելի քան 1,6 հազար մարդ։
Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ մեկ ամսվա ընթացքում ահաբեկիչների հարձակումների արդյունքում զոհվածների թիվը զիջում է միայն 2008-ի ցուցանիշին, երբ երկրում զինված պայքար էին մղում սուննիներն ու շիաները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։





























