Փարիզի Սեն-Լազար կայարանի աշխատանքը մասամբ խախտվել է ռումբի մասին հաղորդագրությունների պատճառով, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է կայարանի անվտանգության ծառայության աշխատակիցը։
«Մեզ մոտ տագնապ է հայտարարվել՝ ռումբի մասին հաղորդագրության հետ կապված»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Ներկայումս կայարանում մարդիկ կան, գնացքներ են ժամանում, սակայն պլատֆորմների մի մասը՝ 17-23-ը, շրջափակված է, ելք ու մուտքն այնտեղ սահմանափակ է։
Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ ռումբի մասին հաղորդագրությունները կեղծ էին. շրջափակումը հանվել է եւ կայարանն իր աշխատանքը շարունակում է նորմալ ռեժիմով։





























