Խոշոր հաշվով, անձնական գործոնը մեծ դեր չի խաղում ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորլիքի նշանակման փաստը:
Բաբայանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կայացած երկրներ են արտաքին քաղաքականության որոշակի ուղեգծով: «Ուստի համանախագահներից պահանջվում է պրոֆեսիոնալիզմ եւ պետության ուղեգծի հստակ իրականացում»,-նշեց նա:
«Մենք պրոֆեսիոնալ աշխտանք ենք ակնկալում եւ հաջողություն մաղթում»,-ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ մի քանի պայմանների հետեւելու դեպքում՝, որպիսիք են չեզոքությունն ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին աջակցելու անկեղծ ցանկությունը, համանախագահների աշխատանքը արդյունավետ կլինի:





























