«Փոփ-արթի արքա» էնդի Ուորհոլը օգոստոսի 6-ին կարող էր դառնալ 85 տարեկան։ Փիթսբուրգ քաղաքի թանգարանում որոշել են այդ օրը յուրահատուկ կերպով նշել՝ նկարչի գերեզմանից ուղիղ հեռարձակում է իրականացվել։
Կայք մտնելով՝ կարելի է տեսնել, թե ինչպես է քամին երկու փուչիկներ ծածանում Ուորհոլի գերեզմանին,որը Փիթսբուրգի ծայրամասում է։ Հեռարձակումը սկսվել է տեղի ժամանակով կեսգիշերին եւ կտեւի 24 ժամ։ Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը։





























