Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Վաշինգթոն այցելելու հրավերը: Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա»-ն: Հիշեցնենք, որ երեկ` մարտի 12-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, որի ընթացքում Քլինթոնը Սերժ Սարգսյանին է փոխանցել Բարաք Օբամայի հրավերը` Վաշինգթոնում մասնակցել Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Նշենք, որ այդ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի այցը ոչ պաշտոնապես հարցականի տակ է դրվել ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձեւի վավերացումից հետո: Բացի այդ, նմանատիպ հրավեր է ստացել նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: