Հայաստանի ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 8-ին` կառավարության նիստում, հաստատվել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը` «Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով գլխավոր տեղաբաշխողների հետ պայմանագիր կնքելու մասին»: Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ` «Deutsche Bank AG, London Branch»-ը, «HSBC Bank plc»-ը և «J.P.Morgan Securities plc»-ը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռեւս մայիսին էր հավանության արժանացրել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը: