Երեւանի «Բանանցն» ավարտեց իր երկրորդ արտագնա հավաքը, որն անց էր կացվում թուրքական Անթալիա քաղաքում։ Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, մարտի 14-ին թիմը վերադարձել է Երեւան, որտեղ կանցկացնի վերջին մարզումները Հայաստանում ֆուտբոլային խաղաշրջանի բացումից առաջ։ Մեր թիմը Թուրքիաում տասն օրվա ընթացքում անց է կացրել երեք ստուգիչ խաղ։ «Բանանցի» վերջին մրցակիցը Կրասնոդարի Կուբանն" էր, որը խաղալու է Ռուսաստանի առաջնության առաջին լիգայում։ Խաղն անցկացվել է «Պոսեյդոն» մարզահամալիրում եւ ընթացել է հետաքրքիր մթնոլորտում։ Մինչեւ ընդմիջումն ընդամենը մեկ գոլ էր գրանցվել։

Երկրորդ խաղակեսում թիմերն ավելի արդյունավետ խաղացին։ Սակայն վերջիվերջո ավելի ուժեղ դուրս եկավ «Կուբանը»: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով, հօգուտ Կրասնոդարի թիմի։ «Բանանցի» միակ գոլի հեղինակը դարձավ Սամվել Մելքոնյանը։

Այդ խաղում «Բանանցը» հանդես եկավ հետեւյալ կազմով Ցվետոմիր Ցանկով, Նիկոլայ Նիկոլով, Դարկո Լովրիչ, Էդուարդ Կակոսյան, Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Բետո, Սարգիս Կարապետյան, Դու Բալա, Դենիրան Օրտեգա։ Մեր թիմի կազմում փոխարինողների թվում հանդես եկան Նոա Քասուլեն, Արսեն Բալաբեկյանը, Արթուր Ոսկանյանը, Վալտեր Պողոսյանը։