«Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, օգոստոսի 9-ին, ժամը 10.30-ին, Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 144/4 շինության առջեւի հատվածում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























