Երեւանի Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասում գտնվող ռեստորանային համալիրի առջեւի հատվածում, օգոստոսի 9-ին, ժամը 21.30-ին, իրար են բախվել   «ՎԱԶ-21063»  եւ «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: