Ֆրանսիական Նիս քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» գերմրցաշարում հանդես եկող հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը անհաջող ելույթներ է ունենում:

Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը պարտվել է նորվեգացի Մագնուս Կառլսենին թե կույր, թե արագ շախմատի մրցումներում:

2-րդ տուրի մյուս պարտիաներում Վասիլի Իվանչուկը ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ՝ 1:1, Ռուսլան Պոնոմարյովը՝ Ալեքսանդր Գրիշչուկի՝ 1:1, Յան Սմիթսը՝ Սերգեյ Կարյակինի՝ 1:1, Բորիս Գելֆանդը հաղթել է ադրբեջանցի Վուղար Հաշիմովին՝ 2:0, Կրամնիկը հաղթել է Պերես Դոմինգեսին՝ 1,5-0,5:

3-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վասիլի Իվանչուկն ու Ռուսլան Պոնոմարյովը՝ 3-ական միավորով:

Լեւոն Արոնյանը Պերես Դոմինգեսի հետ, 1-ական միավորով զբաղեցնում է 11-12-րդ տեղերը: