Ռուսական կողմից  միգրացիոն քաղաքականության խստացման պատճառով Ռուսաստանի հարաբերությունները ներգաղթյալների հիմնական դոնոր համարվող երկրների հետ  որեւէ կերպ չեն փոխվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կարավաեւը:

Նա ընդգծեց, որ ռուսաստանյան իշխանությունների կողմից համալիր միջոցառումներ են իրականացվում 2003-2004թթ-ներից: «Այդ ընթացքում չէի ասի,  որ մեր հարաբերություններն այն երկրների հետ, որոնք ներգաղթյալների հիմնական դոնոր երկրներն են, ինչ-որ չափով փոխվել են կամ վատացել միգրացիոն քաղաքականության պատճառով: Խնդիրները տարբեր են եղել` հաշվի առնելով Ռուսաստանի հարաբերությունները Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ»,-ասաց Կարավաեւը:

Քաղաքագետի համոզմամբ` բացառություն էր եղել միայն Վրաստանը, սակայն խնդիրն ամենեւին էլ միգրացիայի հետ չէր կապված: