Ադրբեջանում նախագահի վարչակազմի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի:
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ձերբակալված ակտիվիստ Թուրքալ Աբբասլիի մայրը, մտադիր է օգոստոսի 12-ին հացադուլ սկսել նախագահի վարչակազմի առաջ` ի նշան բողոքի, որ իր որդուն գաղութում անտանելի պայմաններում են պահում:
Նա կոչ է արել ձերբակալված երիտասարդ մյուս ակտիվիստների ծնողներին միանալ այդ ակցիային:
Մի շարք այլ պիկետներ են նախատեսվում օգոստոսի 10-ին: Եվրոպական երկրներում Ադրբեջանի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ կանցկացվեն` ի նշան երիտասարդ ակտիվիստների դեմ բռնությունների դեմ բողոքի:
Հիշեցնենք, որ վերջին 8 ամիսների ընթացքում ձերբակալվել է 14 երիտասարդ ակտիվիստ, որոնք մասնակցել են չարտոնված հակակառավարական բողոքի ակցիաների:





























