Սեւանա լճի թիվ 2 հանրային լողափում, այսօր՝ օգոստոսի 10-ին, ջրափրկարարները լողանշանը անցած խեղդվող քաղաքացու են նկատել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ջրափրկարարները անմիջապես մոտեցել եւ ջրից դուրս են բերել Գյումրի քաղաքի բնակիչ 22-ամյա Գ. Հ.-ին եւ տեղափոխել լողափի բուժկետ:
Բժիշկները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն եւ առողջական վիճակը գնահատել բավարար:





























