Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցու «Սուրբ խաչ» Հարպոյան վարժարանի աշակերտներից բաղկացած թատերախմբի կողմից Երեւանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում բեմադրվել է «Հայ ենք մենք» ներկայացումը:
Թատերախումբը մասնակցում է նաեւ «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլին եւ հյուրընկալվել էր Հայ կաթողիկե եկեղեցու Երեւանի հյուրատանը:
Ներկայացումը երեք անգամ բեմադրվել է Բեյրութում, այն ներկայացնում է սփյուռքահայ երիտասարդի եւ երեւանցի աղջկա սիրո խորհրդանշական պատմություն, որը երջանիկ ավարտ է ունենում եւ նրանք վառում են մի նոր հայեցի օջախ:
Ներկայացումը եկել էին դիտելու Հայաստանում գտնվող սիրիահայեր, «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի մասնակիցներ, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցու «Սուրբ խաչ» Հարպոյան վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյան:
ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը բարձր գնահատեց այն նվիյալների եւ խմբերի գործունեությունը, ովքեր Սփյուռքում վառ են պահում հայ մշակությի ջահը: Նա վստահություն հայտնեց, որ թատերախումբը հաջողությամբ կշարունակի իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով հայ թատերական արվեստը Լիբանանում:




























