Մոսկվայի Գոլյանովոյում Վիետնամի 31 քաղաքացիներ լքել են վրանային ճամբարը: Այս մասին հաղորդում է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը: «Նրանց տարել են երկու ավտոբուսներով, ոստիկանների ուղեկցությամբ: Ավտոբուսներն ուղեւորվել են օդանավակայան»,-ասել են ոստիկանությունում:
Նախորդ շաբաթվա կեսին, ոստիկանական խոշոր գործողության արդյունքում ձերբակալվել են մոտ հազար ապօրինի ներգաղթյալներ Վիետնամից, Եգիպտոսից, Մարոկկոյից, ՍԻրիայից, Ղրղըզստանից, Ադրբեջանից ու Ուզբեկստանից: Նրանց համար Գոլյանովոյի շրջանում վրանային ճամբար են ստեղծել, որտեղ նրանք սպասում են իրենց հետագա ճակատագրի որոշմանը:
Վրանային ճամբարը նախատեսված 900 մարդու համար եւ կազմված է 200 վրաններից ու 100 զուգարանից:
Հիշեցնենք, որ Գոլյանովո էին ուղարկվել մայրաքաղաքի շուկաներում մասշտաբային ստուգումներից հետո հայտնաբերված ներգաղթյալները: Ճամբարում ներկայումս մոտ 586 ապօրինի ներգաղթյալ կա, որոնք հիմնականում վիետնամցիներ են:




























