Բեղերը թուրքերի արյան մեջ են: Ավանդույթի համաձայն՝ առանց բեղերի տղամարդը տղամարդ չէ: Այն աստիճանի, որ որոշ թուրքեր տառապում են քթի տակ քիչ մազածածկույթ ունենալու բարդույթով եւ առանց վարանելու կոսմետիկ վիրահատության են ենթարկվում, որպեսզի խիտ բեղեր ունենան: Այս մասին գրում է Nouvelles d`Arménie-ն:

«Թուրքիայում բեղերը երկրպագության օբյեկտ են, որտեղ երազելով խիտ բեղերի մասին, ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում վիրահատության, բեղերը համարելով տղամարդկության բարձրագույն նշան:

«Թուրքիայում նույնիսկ բեղերի ձեւը քաղաքական կողմնորոշման ցուցանիշ է: Խիտ բեղերը, ինչպես Ստալինինը, բնորոշ են քրդերին ու ձախ հայացքներ ունեցողներին: Նեղ բեղերը, ինչպես Էրդողանինը, բնորոշ են կրոնական եւ պահպանողական մարդկանց: Իսկ եթե բեղերը ներքեւ են ոլորած, դա խոսում է տիրոջ աջ հայացքների մասին»,-ասել է Ստամբուլում անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի մարդաբան Բենուա Ֆլիշը: