«Ենի Ազերբայջան» կուսակցությունը օգոստոսի 13-ին նախաձեռնում է ստորագրահավաք՝ հօգուտ Իլհամ Ալիեւի առաջադրման։ Այս մասին 1news.az-ին հաղորդել է կուսակցության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ստորագրահավաքն անցկացվելու է հանրապետության բոլոր շրջաններում ու քաղաքներում՝ երկրի օրենսդրության համաձայն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2013թ հոկտեմբերի 9-ին։

ԿԸՀ-ին մասնակցության հայտ է ներկայացրել 7 թեկնածու: Նախորդ նախագահական ընտրություններն անցկացվել են 2008թ հոկտեմբերի 15-ին։ Ադրբեջանում նախագահ ընտրում են 5 տարին մեկ։

Հիշեցնենք, որ Հեյդար Ալիեւի որդին նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2003-ից վեր։ Ադրբեջանի՝ փոփոխությունների ենթարկված Սահմանադրության համաձայն, միեւնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել անսահմանափակ անգամներ։