Վրաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Մամուկա Գիորգաձեն ամերիկյան ռազմանավում վրացական նախագահի ու վարչապետի վարքը «զզվելի է» համարում:

Նա նշել է, որ քաղաքական քաշքշուկը զզվելի է, իսկ կողմերից յուրաքանչյուրն ունի բավականաչափ լծակներ` մյուսին իր լիազորություններից զրկելու համար: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Նրա խոսքով` ամերիկյան նավում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վարքն անարգում է միջազգային հարթակում երկրի դերը` նվազեցնելով գործընկերության հնարավորությունները:

Հիշեցնենք, որ Բաթումիում ամերիկյան BULKELEY ռազմանավում ընդունելության ժամանակ Վրաստանի նախագահն ու վարչապետը փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ էին հնչեցրել:

Վրաստանի նախագահը սկսել է հարցեր պարզաբանել վարչապետի հետ՝ ամերիկյան պատվիրակության ներկայությամբ