Հայստանում հոկտեմբերին պահածոների նոր գործարան կբացվի: Այս մասին NEWS.am-ին ասաց «Սպայկա» ընկերության ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը: Գործարանը կարտադրի մրգային եւ բանջարեղենային պահածոներ` «Արարատ ֆրուտ» եւ «Արարատ ֆուտ» ապրանքանիշերով:
«Մեր վերամշակող ընկերությունների հիմնական խնդիրը ոչ թանկ հումքի մեծ ծավալների բացակայությունն է: Ուստի անցած տարիներին Հայաստանում միայն մեկ ընկերության է հաջողվել ամրապնդվել արտաքին շուկաներում, այն էլ ` պրեմիում սեգմենտում, միջին սեգմենտը մեծ ծավալներ է ենթադրում, որոնք Հայաստանում ոչ ոք տալ չի կարող»,-նշեց Բաղդասարյանը: Այդուհանդերձ, կձգտեն հումքի մեծ ծավալներ ձեռք բերել. օրական մինչեւ 100 տ. ծավալով: Նախագծում ներդրումները կկազմեն 12 մլն դոլար:
«Գործարանը կաշխատի ողջ տարին: Դրանից կշահեն նաեւ ֆերմերները. նրանք կարող են գործարանում իրացնել ոչ միայն լավ ապրանքային տեսք ունեցող միրգ ու բանջարեղեն, այլեւ տեխնիկական»,-նշեց Կարեն Բաղդասարյանը:





























