Հայաստանում գները, պետք է նշել, որ ամենեւին էլ ցածր չեն: Համեմատության համար բերենք Երեւանում եւ Բեռլինում որոշ սննադամթերքի մանրածախ գների մասին տվյալներ:

Գերմանիայի խանութներում բարձրորակ հացը, օրինակ, կարելի է գնել 1,5 եվրոյով. ընդ որում, նրա քաշը համապատասխանում է անվանականին, իսկ որակը` ստանդարտին: Մեզ մոտ հացի կիլոգրամն արժե  0,9 եվրո, սակայն  փաստացի քաշը նշվածին հազիվ թե համապատասխանի:Բեռլինյան սուպերմարկետներում տավարի թարմ միսն առաջարկվում է 8,0-8,5 եվրոյով, սառեցվածը`  7,5 եվրոյով կիլոգրամի դիմաց: Մեր երկրում այն ավելի  էժան է` միջինը 4,9 եվրո, սակայն  որակի եւ քաշի մասին դարձյալ դժվար է խոսել:Հավի միսն «այնտեղ» հնարավոր է ձեռք բերել  2,8 եվրոյով, մեզ մեզ մոտ`  3,1 եվրոյով: Բրինձը բեռլինյան խանութներում արժե 1,8 եվրո, մեզ մոտ`  1,6 եվրո:Հայտնի է, որ Ռուսաստանում կյանքը նույնպես «էժան» չէ: Ճիշտ է, միջին աշխատավարձն  էլ անհամեմատ բարձր է հայաստանյանի համեմատ, չխոսելով թոշակների մասին: Սակայն, դրա հետ մեկտեղ, ապրանքներն էլ են թանկ եւ գնաճը շարունակվում է: Ուստի գնաճի հետեւանքները մեղմելու համար այդ երկրում  որոշակի միջոցառումներ են ձեռնարկվում:Ռուսաստանյան քաղաքներում վաճառվում է  այպես կոչված «սոցիալական հաց»` 20  ռուբլի հաստատուն գնով, իսկ մեզանում «սովարական» հացը համարժեքով կազմում է  39 ռուսական ռուբլի:

Ռուսաստանում սոցիալական նշանակության սպառողական ապրանքների համար օրենքով հաստատվել է գների պետական  կարգավորման մեխանիզմ: Օրինակ, վերջերս Կրասնոդարի երկրամասում  40 ապրանքների համար առավելագույն եւ նվազագույն գներ են սահմանվել: Հացի առավելագույն գինը 40,8 ռուբլի է (մեզանում համարժեքով 39,0 ռուբլի), բրնձինը` 45 ռուբլի (մազանում`  68,0 ռուբլի), շաքարինը` 35 ռուբլի (31,5):Այստեղ, իհարկե, կարեւորը ոչ թե հարաբերկացությունն է, այլ խնդրի կարգավորման մոտեցումը, որը ռուսաստանցի որոշ փորձագետներ անարդյունավետ են համարում: Սակայն կան այլ տարբերակներ եւս. օրինակ, ԱՄՆ-ում  անապահով խավի համար սպառողական տալոններ են կիրառվում («Food Stamps»):Միաժամանակ, մեզ մոտ թանկացումն արդեն համատարած բնույթ է ստանում` տարածվելով նաեւ այլ ոլորտների, այդ թվում, օրինակ, բուհերում ուսման վարձերի վրա, ինչը կարող է հանգեցնել կանխատեսելի հետեւանքների` միջդասային «վերելակի»  տեղապտույտի, ինչի արդյունքում  եկամուտների ցածր մակարդակ ունեցողների համար ավելի դժվար կլինի «վեր» բարձրանալը: Այսինքն, աղքատությունն արդեն կսպառնա ժառանգական դառնալ...

Ալբերտ Խաչատրյան