Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում տեղի է ունեցել վթար՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 13-ին, ժամը 20:08-ին ահազանգ է ստացվել, որ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Վազ 21-06» մակնիշի 21 ՕՕ 436 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել եւ ընկել է ձորը, ինչի հետեւանքով վարորդը` 1979 թ. ծնված Է. Հ.-ը, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Սեւան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:





























