Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Բորիս Բատուրայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշել են առկա կապերը խորացնելու եւ համագործակցության ոլորտները ընդլայնելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ խորհրդարանների միջեւ փորձի փոխանակումը: