Այսօր` մարտի 15-ին Հայաստան վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի պետության դեսպան Շեմի Ցուրին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարը կարեւորել է հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման մեծ ներուժը: Անդրադառնալով համագործակցության ընդլայնման հեռանկարներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Իսրայելի հետ համագործակցության խորացմամբ եւ ընդլայնմամբ: Փոխադարձաբար կարեւորվել են փորձի փոխանակումը գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի ու սփյուռքի ոլորտներում եւ համատեղ ծրագրերի մշակումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Հանդիպման ավարտին վարչապետը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում: